Այսուհետ գաղտնիք է լինելու Ռուսաստանի կողմից վաճառվող զենքերի տեղեկությունը. Պուտինը հրամանագիր է ստորագրել

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինն արտասահմանյան պետությունների հետ ՌԴ ռազմատեխնիկական համագործակցության ոլորտում պետական քաղաքականության ուղղությունների իրականացման վերաբերյալ տվյալները պետական գաղտնիքի շարքին դասելու մասին հրամանագիր է ստորագրել: Այս մասին ասվում է ՌԴ իրավական տեղեկատվության պաշտոնական պորտալում, փոխանցում է «Ռոսբալթ»-ը:

«Պետական գաղտնիքի շարքին դասել…այլ պետությունների հետ Ռուսաստանի Դաշնության ռազմատեխնիկական համագործակցության ոլորտում պետական քաղաքականության հիմնական ուղղությունների իրականացման առանձին միջոցառումների մասին տվյալները, որոնց վաղաժամ տարածումը կարող է վնաս հասցնել պետական անվտանգությանը»,-ասվում է հրամանագրի տեքստում:




Լրահոս