Նոյեմբերի 1-ին՝ Ազգային ժողովում 2017 թ. պետական բյուջեի քննարկումների ժամանակ, մարզպետները հայտնել էին, որ համաձայն վարչապետի հանձնարարականի՝ մինչեւ դեկտեմբերի 20-ը յուրաքանչյուրն իր մարզի համար պետք է ներկայացնի զարգացման ռազմավարական ծրագիր: Վարչապետի հանձնարարականի վերջնաժամկետին մնացել է կարճ ժամանակ:
«ժողովուրդ»-ը փորձեց Արագածոտնի մարզպետ Գաբրիել Գյոզալյանից հետաքրքրվել, թե ինչ փուլում է ծրագրերի մշակումը:
-Պարո՛ն Գյոզալյան, ի՞նչ փուլում է գտնվում մարզի զարգացման ռազմավարական ծրագրի մշակման գործընթացը, վարչապետի սահմանած վերջնաժամկետին կարճ ժամանակ է մնացել:
-Ախր ծրագրերը բազմաոլորտ են, ծրագիրը պետք է ներկայացնի համայնքը, գաղափարը քննարկվի եւ հետագայում, եթե նորմալ եղավ, ներկայացվի:
–Կարո՞ղ եք նշել կոնկրետ մեկ համայնքի ներկայացրած ծրագիր, որում ներառված են այնպիսի գաղափարներ կամ նախագծեր, որոնց իրագործմամբ այդ համայնքը էապես կզարգանա:
-Կրկնում եմ՝ գաղափարները բազմալորոտ են, տուրիզմ ունենք, մշակույթ, ջերմոցային տնտեսություն ունենք, գյուղատնտեսություն ունենք, արտադրություն ունենեք:
–Օրինակ՝ տուրիզմի մասով ո՞ր համայնքի ղեկավարն է ռազմավարական ծրագիր ներկայացրել:
-Օրինակ՝ Աշտարակի քաղաքապետն է տուրիզմի մասով ներկայացրել:
–Կոնկերտ կասեք ինչ գաղափարներ, ինչ նախագծեր է նա առաջարկել:
-Եկեղեցիները, նախկին մեր անվանի մարդիկ` Վարդգես Պետրոսյան, Գեւորգ Էմին… այսինքն՝ գաղափարն այն է, որ գալիս են, փոքր ժամանակահատվածում մնում են եւ ծանոթանում մեր մշակութային արժեքներին:
–Ու սա մտնո՞ւմ է Ձեր կողմից առաջիկայում ներկայացվելիք ռազմավարական ծրագրի մեջ:
-Այո՛:
–Բայց միթե սա նոր գաղափար է: Եվ բացի այդ՝ մեզ հասած տեղեկություններով, այս օրերին մի շարք համայնքների ղեկավարներ կանգնած են շատ ավելի լուրջ խնդրի առաջ. նրանք ստիպված նոր վարկեր են վերցնում, որպեսզի կարողանան մարել դիզվառելիքի եւ սերմացուի դիմաց իրենց համայնքի բնակիչների կուտակած պարտքերը: Արագածոտնի մարզում նման խնդիր կա՞:
-Ձեզնից եմ լսում նման համայնքապետի գործողության մասով, չեմ տիրապետում, որ գնում են, վարկ են վերցնում:
-Ասում են՝ մարզպետներն այս օրերին այնքան զբաղված են, որ «շնչելու» ժամանակ չունեն:
-Այո՛, շատ զբաղված ենք:
–Գոնե ճաշել հասցնո՞ւմ եք, ասում են՝ դա էլ չեք հասցնում:
-Անգամ ճաշելն էլ չենք ճաշում / ծիծաղում է- Ք. Մ /:
զրուցեց Քնար Մանուկյանը