Մշակույթի նախարարության ՊՈԱԿ-ները կմիավորվեն

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

«Ժողովուրդ»-ը տեղեկացավ, որ ՀՀ մշակույթի նախարարության ենթակայության այն ՊՈԱԿ-ները, որոնք իրականացնում են նույնաբովանդակ գործունեություն, կմիանան իրար, ինչի արդյունքում պետական բյուջեի ծախսերը կնվազեն:

«Հայաստանի ազգային գրապալատ» ՊՈԱԿ-ը առաջիկայում կմիանա «Հայաստանի ազգային գրադարան» ՊՈԱԿ-ին, «Երաժշտագիտական գրադարան» ՊՈԱԿ-ը՝ «Կոմիտասի թանգարան-ինստիտուտ» ՊՈԱԿ-ին, «Ցուցահանդեսային կենտրոն» ՊՈԱԿ-ը՝ «Հայաստանի ազգային պատկերասրահ» ՊՈԱԿ-ին:

Իսկ «Ագարակ» պատմամշակութային արգելոց» ՊՈԱԿ-ը կմիանա «Պատմամշակութային արգելոց թանգարանների եւ պատմական միջավայրի պահպանության ծառայություն» ՊՈԱԿ-ին, ինչի արդյունքում կստեղծվի «Ագարակ» պատմամշակութային արգելոց:




Լրահոս