
Ինչպես հայտնի է` նոյեմբերի 26-ին կայանալու է Հայաստանի Հանրապետական կուսակցության համագումարը: «Ժողովուրդ»-ը ՀՀԿ կազմակերպչական հանձնաժողովի նախագահ Ռուբեն Թադեւոսյանից տեղեկացավ, որ համագումարին լինելու են 1790 պատվիրակներ, 250-ից ավել հյուրեր: Համագումարի ընթացքում տարածքային կազմակերպություններից ելույթներ են լինելու:
«Բնականաբար կլինեն նաեւ ուղերձներ մեր գործընկեր կուսակցություններից, նկատի ունեմ ՌԴ «Եդինայա Ռոսիա», Եվրոպայի ժողովրդական եւ Չինաստանի Կոմունիստական կուսակցություններին»,- հայտնեց Թադեւոսյանը:
«ժողովուրդ»-ը ՀՀԿ-ական կազմակերպչից հետաքրքրվեց նաեւ` կա՞ն անկուսակցական պաշտոնատար անձինք, որոնք դիմում են գրել ՀՀԿ-ին անդամակցելու համար, Թադեւոսյանը պարզաբանեց. «Ես դեռեւս այդպիսի դիմումներ չունեմ, երբ ունենամ, կտեղեկացնեմ»: