Բրազիլական DIS ընկերությունը պահանջում է, որ կատալոնական «Բարսելոնա»-ի հարձակվող Նեյմարը դատապարտվի հինգ տարվա ազատազրման, վստահեցնում է Marca-ն: Նրանք նաև պնդում են, որ այդպիսի պատիժ նախատեսվի նաև ֆուտբոլիստի հոր համար, ով նրա գործակալն է:
Ավելի վաղ Իսպանիայի ազգային դատարանը վերանայել էր ֆուտբոլիստին վերաբերող գործը: Ֆուտբոլիստը և նրա հայրը մեղադրվում են խարդախության և կոռուպցիայի մեջ: