«Յունիբանկը» սկսում է 13.5% տարեկան եկամտաբերությամբ պարտատոմսերի թողարկումը

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

2016թ.-ի նոյեմբերի 23-ից «Յունիբանկ» ԲԲԸ-ն սկսում է անվանական արժեկտրոնային պարտատոմսերի երկրորդ թողարկումը: Դրամային պարտատոմսերի տարեկան եկամտաբերությունը կազմում է 13.5%, շրջանառության ժամկետը` 24 ամիս: Արժեկտրոնային եկամտի վճարումն իրականացվելու է եռամսյակային պարբերականությամբ: Պարտատոմսերի մարումը կիրականացվի 23.11.2018թ.-ին:

Առաջարկի վերաբերյալ Ազդագրի լրացումը, որը պարունակում է բանկի գործունեության, ֆինանսական վիճակի և առաջարկվող պարտատոմսերի մասին մանրամասն տեղեկատվություն, «Յունիբանկը» հրապարակել է www.unibank.am կայքում 17.11.2016թ.-ին:

Պարտատոմսերը կարել է ձեռքբերել բանկի գլխամասային գրասենյակում կամ 46 մասնաճյուղերում: Պարտատոմսերի տեղաբաշխումն իրականացվելու է 23.11.2016թ.-ից մինչև 07.02.2017թ.: Թողարկման ծավալը կազմում է 250 մլն ՀՀ դրամ, ինչը ներառում է յուրաքանչյուրը 10 000 ՀՀ դրամ անվանական արժեքով 25 000 հատ պարտատոմս: Պարտատոմսերի տեղաբաշխման նվազագույն փաթեթը, որը կարելի է ձեռքբերել, կազմում է 1 մլն ՀՀ դրամ: Նախատեսված է, որ տեղաբաշխման ավարտից հետո պարտատոմսերը կցուցակվեն Nasdaq OMX Armenia ֆոնդային բորսայում:

«Ֆիզիկական անձանց բանկային ավանդների հատուցումը երաշխավորելու մասին» ՀՀ օրենքի համաձայն, բանկի կողմից թողարկված անվանական պարտատոմսերով ներգրավված դրամական միջոցները համարվում են երաշխավորված բանկային ավանդ և երաշխավորված են «Ավանդների հատուցումը երաշխավորող հիմնադրամի» կողմից:

Ազդագրի լրացումը ՀՀ Կենտրոնական բանկի կողմից գրանցվել է 17.11.2016թ-ն: Ներդրողը կարող է ձեռքբերել Ազդագրի թղթային տարբերակը բանկի գլխամասային գրասենյակում և մասնաճյուղերում, իսկ էլեկտրոնային տարբերակը` բանկի ինտերնետային կայքի «Բաժնետերեր և ներդրողներ» բաժնում:

Հիշեցնենք, որ դոլարային պարտատոմսերի առաջին թողարկումը բանկն իրականացրել էր այս տարվա ամռանը և տեղաբաշխել ամբողջ ծավալը: Պարտատոմսերը ցուցակվել են «ՆԱՍԴԱՔ ՕԷՄԷՔՍ ԱՐՄԵՆԻԱ»-ում և ընդգրկվել պարտատոմսերի հիմնական (Abond) ցուցակում:

Այսօր «Յունիբանկն» առաջին բանկն է Հայաստանում, ում բաժնետոմսերը ևս ընդգրկված են «ՆԱՍԴԱՔ ՕԷՄԷՔՍ Արմենիա»-ի հիմնական (A) ցուցակում:
«Յունիբանկի» ծառայություններից օգտվում են մոտ 320 հազար հաճախորդներ: Հարմարավետ սպասարկում ապահովելու համար բանկն ընդլայնում է մասնաճյուղայինց ցանցը և համագործակցող առևտրի կետերի ցանկը: Այժմ «Յունիբանկն» ունի 46 մասնաճյուղ, ավելի քան 50 պրոմո կետ և ներկայացուցչություն Մոսկվայում:

2016թ.-ի երրորդ եռամսյակի արդյունքներով, «Յունիբանկի» ակտիվները կազմել են մոտ 175 մլրդ ՀՀ դրամ, պարտավորությունները` 143 մլրդ ՀՀ դրամ: Բանկի ընդհանուր կապիտալը գերազանցել է 31 մլրդ դրամը: «Յունիբանկի» կապիտալի աճով պայմանավորված Moody’s Investors Service միջազգային գործակալությունը 2016թ.-ի օգոստոսին բարելավել էր «Յունիբանկի» վարկանիշի կանխատեսումը` դարձնելով այն «պոզիտիվ»: Տարվա սկզբից բանկն ապահովել է 622,6 մլն ՀՀ դրամի շահույթ: 2016թ.-ի հունվար-սեպտեմբեր ամիսների տվյալներով «Յունիբանկը» պետբյուջե է վճարել մոտ 1,9 մլրդ ՀՀ դրամի հարկեր` Հայաստանի 1000 խոշոր հարկատուների ցուցակում զբաղեցնելով 45-րդ տեղը:

«Յունիբանկը» նաև ամենագործուն մասնակցությունն է ցուցաբերում հասարակության կյանքում, հետևելով սոցիալական պատասխանատվության սկզբունքներին և ջանքերն ուղղելով ենթակառուցվածքի զարգացմանն ու նոր աշխատատեղերի ստեղծմանը: «Յունիբանկն» ակտիվ աջակցություն է տրամադրել հովանավորչական, բարեգործական և սոցիալական ծրագրերին, որոնք ուղղված էին ֆինանսական գրագիտության բարձրացմանը, կրթության, արվեստի, սպորտի ոլորտների աջակցմանը: Բանկն իրականացնել է երևանյան և մարզային դպրոցների բարեկարգման ծրագիր, աջակցում է ավիամոդելավորման խմբակին, համագործակցում մանկական հիմնադրամների հետ: Բանկն ավանդաբար իր աջակցություն է տրամադրում «Էրեբունի-Երևան» տոնակատարությանը, ակտիվ աջակցում է «Հայաստան» համահայկական հիմնադրամի ամենամյա մարաթոններին: «Յունիբանկը» հանդես է եկել որպես Հայաստանի պետական ֆիլհարմոնիայի և Հայաստանի պետական երիտասարդական նվագախմբի հովանավոր, օժանադակել հայ երգիչների և կոմպոզիտորների: Վերջերս բանկն իր աջակցությունը տրամադրեց նաև «Տեֆի-hամագործակցություն» միջազգային հեռուստատեսային փառատոնին:

Տեղեկատու կենտրոն` +374 10 59 55 55




Լրահոս