ՀՀ Կառավարության լրատվական ծառայությունից տեղեկանում ենք, որ ՀՀ վարչապետ Կարեն Կարապետյանը Հովհաննես Գևորգյանին ազատել է ՍԱՊԾ աշխատակազմի ղեկավարի պաշտոնից.
«Ղեկավարվելով «Քաղաքացիական ծառայության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 15-րդ հոդվածի 21-րդ կետով և 33-րդ հոդվածի 1-ին կետի «ա» ենթակետով`
Հովհաննես Գևորգյանին ազատել Հայաստանի Հանրապետության գյուղատնտեսության նախարարության սննդամթերքի անվտանգության պետական ծառայության աշխատակազմի ղեկավարի պաշտոնից»: