Պեպեն «Ռեալ»-ի հետ համաձայնության է հասել

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Մադրիդի «Ռեալ»-ի պաշտպան Պեպեն ակումբի հետ նոր պայմանագրի շուրջ համաձայնության է հասել, վստահեցնում է Mirror-ը: 33-ամյա պորտուգալացու պայմանագիրը հաշվարված կլինի երկու տարով:

Ավելի վաղ նշվում էր, որ ֆուտբոլիստի ծառայություններով, որի պայմանագիրը նախատեսված է մինչև 2017 թվականը, հետաքրքրված են մի քանի ակումբներ, որոնք հանդես են գալիս անգլիական Պրեմյեր լիգայում: Հիշեցնենք, որ Պեպեն մադրիդյան ակումբում հանդես է գալիս 2007 թվականից:




Լրահոս