ՀՀ պաշտպանության նախարարությունն առաջարկությամբ էր հանդես եկել, ըստ որի 2016 թվականի հունվարի 1-ից յուրաքանչյուրի աշխատավարձից հազար դրամ պահումներ են արվելու` մարտական գործողությունների ժամանակ մահացած զինվորների ընտանիքներին ու զինհաշմանդամներին օգնելու համար:
Այս առնչությամբ ArmLur.am-ը զրուցեց «Նոր քաղաքական մշակույթ» կուսակցության ղեկավար Անի Զախարյանի հետ: Վերջինս մեզ հետ զրույցում նշեց. «Այս վերջին աղմկահարույց օրինագիծը, որ ընդունվեց զինվորական ապահովագրության մասին, կրկին իմ պահանջն է եղել կառավարությանը, որ իրավական ստատուս պետք է ստանա: Եվ այսօր Վիգեն Սարգսյանի անունն է, չգիտես ինչու, հնչում»:
Ըստ նրա՝ Զինվորական ապահովագրության մասին խոսել էր նաև Արա Պապյանը:
Մանրամասները՝ ArmLur.am-ի տեսանյութում:
Լիդա Եղիազարյան, Հովսեփ Հովսեփյան