
Ռուսաստանի ֆուտբոլային միության վերահսկիչ-կարգապահական հանձնաժողովը Մոսկվայի «Սպարտակ»-ին ենթարկել է 300 հազար ռուբլի տուգանքի` 14-րդ տուրի «Ամկար»-ի խաղից հետո: Այդ մասին հայտնել է հանձնաժողովի նախագահ Արթուր Գրիգորյանցը:
«Մոսկովյան ակումբը տուգանքի է ենթարկվել երկրպագուների կողմից պայթուցիկների օգտագործման համար, իսկ «Կռիլյա Սովետով»-ն էլ տուգանքի է ենթարկել մարզիչ Վադիմ Եվսեեվի պատճառով«, – նշել է նա: