ArmLur.am-ն արդեն հայտնել էր, որ ՀՀ պաշտպանության նախկին նախարար Սեյրան Օհանյանի կինը` Ռուզաննա Խաչատրյանը, երկու ամիս տևած արձակուրդից վերադառնալուց հետո՝ այսօր աշխատանքից ազատման դիմում է գրել: Ինչպես հայտնի է` նա զբաղեցնում էր ՀՀ առողջապահության նախարարի խորհրդականի պաշտոնը և նախարարի պաշտոնում Լևոն Ալթունյանի նշանակումից հետո հաճախ էր խոսվում նախկին նախարարի կնոջ հեռացման մասին:
Ինչպես հայտնի է` Սեյրան Օհանյանի կինը մշտապես աչքի է ընկել իր հագուկապով և համացանցում, սոցիալական կայքերում տարածված լուսանկարներից միանշանակ կարելի էր դատել, որ նախարարի կինը սիրում է թանկարժեք հագուստ կրել:
Սակայն դրա հետ մեկտեղ Բարձրաստիճան պաշտոնատար անձանց էթիկայի հանձնաժողովում ներկայացրած գույքի և ունեցվածքի մասին հայտարարագրում ոչ մի տվյալ ներկայացված չէ նրա ունեցվածքի վերաբերյալ: Միակ տվյալը, որ ներկայացված է, աշխատանքի վարձատրությունն է` 1 մլն դրամից ավել գումար:
Նրա ամուսնու` Սեյրան Օհանյանի հայտարարագիրը ևս չի փայլում ներկայացված տվյալների առատությամբ: 2016 թվականին ներկայացված տարեկան հայտարարագրում նախկին նախարարը չէր հայտարարագրել ոչ մի շարժական կամ անշարժ գույք:
Միակ ներկայացված տվյալը 18 մլն դրամ տվյալն էր և 7 մլն դրամ տվյալը, որը գոյացել էր կենսաթոշակից և աշխատանքի վարձատրությունից: