ԱՄՆ-ն քննադատում է ռուս-աբխազական համատեղ զորախումբ ստեղծելու պայմանագիրը

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Ռուս-աբխազական համատեղ զորախումբ ստեղծելու պայմանագիրը քննադատվել է ԱՄՆի կողմից: Պետդեպարտամենտը հայտարարել է, որ այդ համաձայնագիրը օրինական չէ և չի համապատասխանում միջազգային իրավունքին:

«Մենք չենք ճանաչում այդ այսպես կոչված պայմանագրի օրինականությունը, որն իրենից միջազգային համաձայնություն չի ներկայացնում»,- ասվում է պետդեպարտամենտի մամուլի խոսնակ Ջոն Քըրբիի հայտարարության մեջ:

Նշենք, որ համատեղ զորախմբից բացի, պայմանագիրը ենթադրում է ռուսական ռազմակայանի տեղակայում Աբխազիայի տարածքում:

ԱՄՆ-ն Աբխազիան համարում է Վրաստանի անքակտելի մասը:




Լրահոս