Ինչու է Կարեն Կարապետյանը հապաղում անդամակցել ՀՀԿ-ին. համագումարին ընդառաջ անորոշությունը դեռեւս պահպանվում է. «Ժողովուրդ»

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

«Ժողովուրդ» օրաթերթը գրում է. «Նոյեմբերի 26-ին Հայաստանի հանրապետական կուսակցության 10-րդ համագումարին ընդառաջ անորոշությունը դեռեւս պահպանվում է: Մինչ չորս բոլորը վստահեցնում են, որ նոր ձեւավորված կառավարությունն իր ողջ կազմով ՀՀԿ-ին անդամագրվելու հայտ է ներկայացնելու, գործընթացը դեռ դանդաղում է:

«Ժողովուրդ» օրաթերթի հետ զրույցում ՀՀԿ կազմակերպչական հանձնաժողովի նախագահ Ռուբեն Թադեւոսյանը հայտնեց, որ երեկվա դրությամբ նորանշանակ նախարարներից որեւէ մեկը դեռեւս անդամագրվելու դիմում չի ներկայացրել: ՀՀ վարչապետ Կարեն Կարապետյանը եւս հապաղում է դիմում գրել ՀՀԿ-ին: Ըստ ամենայնի, նա դեռ վերջնական որոշում չի կայացրել, բանակցում է, երկմտում, ծանրութեթեւ անում»:

Մանրամասները` թերթի այսօրվա համարում:




Լրահոս