Ողջ էլիտան հրավիրված է Աղվան Հովսեփյանի որդու հարսանիքին. «ոխերիմ բարեկամները» մի սեղանի շուրջ են հավաքվելու. «Հրապարակ»

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

«Հրապարակ» օրաթերթը գրում է. «Մեր տեղեկություններով՝ նոյեմբերի 27-ին Քննչական կոմիտեի ղեկավար Աղվան Հովսեփյանի որդու՝ Միսակի հարսանիքն է: Խնջույքը տեղի կունենա «Ֆլորենս» ռեստորանում, հրավիրված է ողջ քաղաքական էլիտան՝ գործադիր, օրենսդիր, ուժային կառույցների ղեկավարներ, գործընկերներ: ՀՀԿ-ականների համար հետհամագումարյան հարսանիքը ռելաքսի միջոց կլինի:

Խնջույքը հետաքրքիր է նաեւ իրավապահ համակարգի նախկին եւ ներկա ղեկավարների հանդիպման իմաստով՝ «ոխերիմ բարեկամները» մի սեղանի շուրջ են հավաքվելու: Ըստ ամենայնի՝ նախկին գլխավոր դատախազ Գեւորգ Կոստանյանը հրավիրվածների մեջ չի լինի, պաշտոնանկությունից հետո նա լրիվ հայտնվել է լուսանցքում:

Նշենք, որ Աղվան Հովսեփյանը երեք որդի ունի, կրտսերը՝ Արմենը, ԿԲ-ում է աշխատում, Գարեգին Նուշիկյանի դստեր հետ է ամուսնացած: Ավագ որդին՝ Նարեկը, ԱԱԾ-ում քննիչ է: Իսկ ամուսնացող որդին՝ Միսակը, ատամնաբույժ է, ավարտել է Երեւանի բժշկական համալսարանը, հետո Գերմանիայի Մայնց քաղաքում՝ կլինօրդինատուրան, ունի ատամնաբուժական կլինիկա»։

Ավելի մանրամասը` թերթի այսօրվա համարում




Լրահոս