ՀՀԿ ԳՄ-ն աշխատում է «նոն ստոպ» ռեժիմով. կրկին նիստ կանեն. «Հրապարակ»

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

«Հրապարակ» օրաթերթը գրում է. «Վերջին օրերին ՀՀԿ ԳՄ-ն աշխատում է «նոն ստոպ» ռեժիմով. ուրբաթ օրը եւս նիստ կանի: Նախորդ ԳՄ-ում որեւէ կարեւոր հարց` ԳՄ-ն քանի՞ անդամ է ունենալու, ովքե՞ր են, Կարեն Կարապետյանը եւ յուր նախարարաց դասը դառնալո՞ւ են ՀՀԿ անդամներ, չի քննարկվել: Քննարկվել է ՀՀԿ 16-րդ համագումարի պատվիրակների հարցը` կմասնակցի 1790 կուսակցական: Հյուրեր կլինեն Ռուսաստանից, պատվիրակությունը կղեկավարի Պետդումայի փոխխոսնակ, «Եդինայա Ռոսիայի» փոխնախագահ Սերգեյ Ժելեզնյակը: ԵԺԿ նախագահը տեսաուղերձով կդիմի համագումարին, չինական կողմը՝ նույնպես:

ԳՄ նիստում ներկայացվել են նաեւ ՀՀԿ կանոնադրության փոփոխությունները, որոնք առանցքային չեն՝ հանվել են Տիգրան Թորոսյանի ժամանակ գրված պրեամբուլայի որոշ դրույթներ, հիմնականում՝ հոգեւոր շեշտադրման: «Աստծո անունը զուր տեղը չհնչեցնելու մոտիվացիայով, ներկայացվեց ծրագիրը` խիստ ընդհանրական։ Մանրակրկիտ ու բովանդակային քննարկում, որպես այդպիսին, չի եղել։ Կարծում ենք` ուրբաթ օրվա նիստում թե այդ, թե ՀՀԿ անդամագրման, թե ԳՄ թվակազմի խնդիրները համագումարից ժամեր առաջ վերջնականապես պարզ կլինեն»,- տեղեկացրեց մեր աղբյուրը:

Ինչ վերաբերում է համագումարի բուն ընթացքին, ապա այն կանցնի մի քանի նիստով. օրակարգում կլինեն Սերժ Սարգսյանի հաշվետվությունը, կանոնադրության, ծրագրային փոփոխությունները եւ, իհարկե` ԳՄ անդամների ընտրության հարցը: Համագումարը կտեւի մինչեւ 15:30-ը»:

Ավելի մանրամասը`թերթի այսօրվա համարում




Լրահոս