Ովքեր են ՀՀԿ համագումարին հրավիրված գործընկերները. ցանկ. «Ժողովուրդ»

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

«Ժողովուրդ» օրաթերթը գրում է. ««Ժողովուրդ» օրաթերթը ՀՀԿ կազմակերպչական հանձնաժողովի նախագահ Ռուբեն Թադեւոսյանից տեղեկացավ, որ նոյեմբերի 26-ին կայանալիք ՀՀԿ-ի համագումարին  մասնակցելու համար արտասահմանից հրավիրված են ՌԴ «Եդինայա Ռոսիա» կուսակցությունը, Եվրոպայի ժողովրդական կուսակցությունը եւ Չինաստանի Կոմունիստական կուսակցությունը:

Իսկ հայաստանյան կուսակցություններից հրավիրված են ՀՀԿ-ի «գործընկերները»: Թադեւոսյանը մեզ հետ զրույցում թվարկեց կուսակցությունների անունները, որոնց մեջ, բացի ՀՅԴ-ից, մնացածը մարդ-կուսակցություններ են:

«Ազգային ժողովրդավարական միություն» կուսակցություն, նախագահ` Վազգեն Մանուկյան,

«Ազգային միաբանություն» կուսակցություն, նախագահ` Արտաշես Գեղամյան,

«Հզոր Հայրենիք» կուսակցություն, նախագահ` Շիրակ Թորոսյան,

«Հայաստանի քրիստոնեա-դեմոկրատական միություն» կուսակցություն, նախագահ` Խոսրով Հարությունյան,

«Ժողովրդավարություն եւ աշխատանք» կուսակցություն, նախագահ` Աժ ՀՀԿ խմբակցության անդամ Սպարտակ Մելիքյան,

«Հայաստանի ռամկավար-ազատական» կուսակցություն, նախագահ` Հակոբ Ավետիքյան,

«Սահմանադրական իրավունք միություն» կուսակցություն, նախագահ` Հայկ Բաբուխանյան,

«Հայաստանի ժողովրդական ազատական միություն» կուսակցություն, նախագահ` Սեյրան Ավագյան,

«Մայր Հայրենիք» կուսակցություն, նախագահ` Կարինե Թումանյանը,

«Միացյալ ազատական ազգային» կուսակցություն, պատասխանատու` Գերասիմ Բարսեղյան,

«Սոցիալ-դեմոկրատական հնչակյան» կուսակցություն, նախագահ` Նարեկ Գալստյան,

«Ռեֆորմիստներ»  կուսակցություն, նախագահ` ԲՀԿ խմբակցության պատգամավոր Վահան Բաբայան»:

Ավելի մանրամասն`թերթի այսօրվա համարում:




Լրահոս