Մոսկվայում ՀՀ քաղաքացու դի է հայտնաբերվել

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Մոսկվայի հարավ-արևմուտքում Լիտովսկի պուրակում բնակելի տներից մեկի մոտ հրազենային վնասվածքներով տղամարդու դի է հայտնաբերվել, փոխանցում է Gazeta.ru-ն՝ հղում անելով ՌԴ քննչական կոմիտեի ներկայացուցիչ Յուլիա Իվանովային:

Նա նաև հստակեցրել է, որ սպանվածից 300 մ հեռավորության վրա ավտոմատ է հայտնաբերվել: Իվանովան նշել է,  որ, ենթադրաբար, հենց այդ զենքի է սպանվել տղամարդը:

ՔԿ ներկայացուցիչը հավելել է, որ դեպքի փաստով ՌԴ ՔՕ 222-րդ և 105-րդ հոդվածներով քրեական գործ է հարուցվել:

«ՌԻԱ Նովոստի»-ի փոխանցմամբ՝ նախնական տեղեկություններով, սպանվածը ՀՀ քաղաքացի է:




Լրահոս