Թուրքիայի Ադանա նահանգում ադմինիստրացիայի շենքի մոտ պայթյուն է տեղի ունեցել, փոխանցում է Reuters-ը:
Տեղի իշխանությունները հայտնել են 2 զոհի և 16 վիրավորի մասին:
Ավելի վաղ թուրքական ԶԼՄ-ները հայտնել էին Ադանայի կենտրոնում նահանգապետարանի շենքի մոտ ավտամեքենայի պայթյունի մասին: Ականապատ մեքենաների օգտագործմամբ պայթյունները կապում են Թուրքիայում արգելված Քրդստանի աշխատավորական կուսակցության գործունեության հետ: