Կրակոցներ Գեղարքունիքում. կիզակետում գյուղապետի որդին է

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

ArmLur.am-ի տեղեկություններով՝ երեկ Գեղարքունիքի մարզում արտակարգ դեպք է տեղի ունեցել: Մեզ հասած տեղեկությունների համաձայն՝ Վերին Շորժայի համայնքապետի՝ Արտեմ Երանոսյանի որդին՝ Խաչիկ Երանոսյանը, Այրք գյուղում գազային ատրճանակից կրակել է նույն գյուղի բնակիչ Գագիկ Զաքոյանի վրա:

Իսկ պատճառը, մեր աղբյուրների փոխանցմամբ եղել է կենցաղային հարցերի շուրջ վիճաբանությունը:

Ոստիկանության լրատվական ծառայությունից մեր հարցին ի պատասխան հաստատեցին, որ նման դեպք տեղի է ունեցե՝ հավելելով, որ բացատրական աշխատանքների շնորհիվ Խաչիկ Երանոսյանը ներկայացել է բաժին՝ ներկայացնելով նաև գազային ատրճանակը: Նշանակվել է դատաբժշկական փորձաքննություն:

Դեպքի այլ մանրամասներ՝ «Ժողովուրդ» օրաթերթի վաղվա համարում:




Լրահոս