
Կառավարության շենքի դիմաց, ինչպես ամեն հինգշաբթի, այնպես էլ այսօր հավաքվել էին ցուցարարներ` իրենց դժգոհությունը հայտնելու համար: Նրանց թվում էին նաև սևազգեստ մայրերը, ում որդիները զոհվել են բանակում:
Երբ բանակում զոհված զինծառայող Արթուր Ղազարյանի մայրը՝ Իրինա Ղազարյանը, մոտեցավ ներկայացուցիչ Արմեն Հարությունյանին, նրանց միջև բախում տեղի ունեցավ, որի հետևանքով էլ պատռվեց նրա որդու լուսանկարը: Իրինա Ղազարյանը պահանջեց, որ պաշտոնյան գա և վերականգնի որդու լուսանկարը:
Մանրամասները` ArmLur.am-ի տեսանյութում: