Էլթոն Ջոնը հրաժարվել է երգել Թրամփի համար

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Բրիտանացի երգիչ Էլթոն Ջոնը չի պատրաստվում ելույթ ունենալ ԱՄՆ նորընտիր նախագահ Դոնալդ Թրամփի երդմնակալության արարողության ժամանակ, փոխանցում է Reuters-ը:

Տոնական միջոցառմանը նրա մասնակցության մասին հայտնել էր Թրամփի խորհրդական Էնթոնի Սկարամուչին:

Ֆրեն Քերտիսը՝ երաժշտի ներկայացուցիչը, հերքել է այդ տեղեկությունը:

Էլթոն Ջոնը նաև դեմ էր, որպեսզի Թրափմն իր նախընտրական քարոզարշավի ժամանակ օգտագործեր իր հիթերը՝  Rocket Man-ն ու Tiny Dancer-ը:

Հանրապետականները՝ Թրամփի գլխավորությամբ, մշտապես դեմ են հանդես գալիս միասեռ ամուսնությունների դեմ:




Լրահոս