Forbes ամսագիրը ներկայացրել է ռուսական ընկերությունների բարձր վարձատրվող ղեկավարների 5-րդ ամենամյա վարկանիշային ցուցակը: Այս մասին նոյեմբերի 24-ին հայտնել է պարբերականի կայքը:
Առաջին տեղն է զբաղեցրել «Գազպրոմ»-ի ղեկավար Ալեքսեյ Միլլերը, ով, ամսագրի տեղեկություններով, ստացել է տարեկան 17,7 միլիոն դոլար: Երկրորդ տեղում է «Ռոսնեֆտ»-ի ղեկավար Իգոր Սեչինը՝ 13 միլիոն դոլար աշխատավարձով:
Մեկ տարի առաջ այդ ցուցակը ևս գլխավորում էին Միլլերն ու Սեիչնը:
Եռյակը եզրափակել է «Սբերբանկ»-ի ղեկավար Գերման Գրեֆը՝ 11 միլիոն դոլար աշխատավարձով: