Եթե իմ որոշումը լիներ, ապա չէի վերադարձնի մեդալը. Հռիփսիմե Խուրշուդյանը ցանկանում է մնալ ծանրամարտում

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Ծանրամարտի Եվրոպայի գործող չեմպիոն Հռիփսիմե Խուրշուդյանը ցանկություն ունի մնալ ծանրամարտում: Ինչպես հաղորդում է «Արմենպրես»-­ը, այս մասին ծանրամարտիկն ասաց լրագողների հետ հանդիպման ժամանակ: «Որոշումը դեռ կայացված չէ, և ես շարունակելու եմ մարզվել մինչև այն պահը, երբ կասեն, թե ինչ է լինելու հետագայում: Ես մեծ սիրով ուզում եմ մնալ ծանրամարտում: Իսկ ինչ վերաբերում է մեդալի վերադարձին, ապա ինձնով լիներ` չէի վերադարձնի, բայց օրենքն այդպիսին է, պարտավոր ենք հետ տալ»,­ ասաց Խուրշուդյանը:

Միջազգային օլիմպիական կոմիտեն հրապարակել է 2012 թվականի Լոնդոնի Օլիմպիական խաղերի դոպինգ նմուշների վերանայված արդյունքները: Հրապարակված ցուցակում ընդգրկված է Հռիփսիմե Խուրշուդյանը (+75 կգ), ով պետք է վերադարձնի օլիմպիական բրոնզե մեդալը:




Լրահոս