Օբաման վերջին անգամ ներում է շնորհել հնդկահավին

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Գոհաբանության օրվան ընդառաջ ԱՄՆ նախագահ Բարաք Օբաման ներում է շնորհել հնդկահավին, փոխանցում է «Ամերիկայի ձայն»-ը:

«Սա այն օրն է, երբ մենք հիշում ենք ճակատագրի կողմից նվիրած նվերների մասին՝ անցկացնել ժամանակը նրանց հետ, ում մենք սիրում ենք և լավ կերակուր վայելել ընկերների մեծ շրջապատում: Հնդկահավի համար դա լավագույն օրը չէ: Նրանց բախտն այսօր չի բերել»,-ասել է Օբաման տոնին ընդառաջ:

1947 թ.-ից սկսած՝ Գովաբանության հնդկահավի ազգային տիտղոսը կարող է շնորհվել միայն մեկ թռչնի, սակայն, ինչպես նշվում է Սպիտակ տան կայքում, այս անգամ 2 երջանիկ թռչուններ կուղևորվեն Բլեքսբուրգ, Վիրջինիա նահանգ, որտեղ, նոր տանը, որը կոչվում է «Հնդկահավի հանգիստ», նրանք կապրեն անասնաբույժների և Վիրջինիայի Պոլիտեխնիկական համալսարանի ուսանողների հսկողության տակ:




Լրահոս