«Վառելիք էլ չկա, ուտելիքն էլ մեր բոստանի կարտոշկով յոլա ենք էրթում էլի». ինչ վիճակում է ապրում Արայիկ Խանդոյանի մայրը

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

«Էրեխեքս ջուխտ-ջուխտ փակված են, ո՞նց պետք է լինի: Արարատիս դատի ժամանակ մենակ հեռվից տեսա»: Այս մասին  ArmLur.am-ի հետ զրույցում հայտնեց «Սասնա ծռեր» խմբավորման անդամ, Արցախյան պատերազմի մասնակից Արայիկ Խանդոյանի մայրը՝ տիկին Ռիման:

ArmLur.am-ը տիկին Ռիմայից հետաքրքրվեց, թե ինչո՞վ է ապրում, ո՞վ է հոգ տանում իր մասին, ինչպես ինքն է ասում. « Տան տղամարդիկ չկան»: Վերջինս մեզ հետ զրույցում նշեց, որ այն ժամանակ դեռ մեկ-մեկ օգնում էին, բայց հիմա  դադարել են. «Արդեն մարդիկ էլ են հոգնել: Վառելիք էլ չկա, հիմի արդեն շատ քիչ ցան ա մնացել: Ուտելիքն էլ մեր բոստանի կարտոշկով յոլա ենք էրթում էլի»:

Խանդոյանների մոր խոսքով՝  Արայիկի ընտանիքն ապրում է  Երևանում, առանց աշխատանքի:

Հիշեցնենք` Արայիկ Խանդոյանին մեղադրանք է առաջադրվել ՀՀ քրեական օրենսգքրի 218 հոդվածի 3-րդ մասի 1-ին կետով (պատանդ վերցնելը) և 235 հոդվածի 3-րդ մասով (ապօրինի զենք զինամթերք ձեռք բերելը, իրացնելը, պահելը, փոխադրելը) և լրացվել էր՝  ՀՀ ՔՕ 238-րդ հոդվածի 4-րդ մաս՝ զենք, զինամթերք հափշտակելը:

Իսկ Արարատ Խանդոյանը մեղադրվում է 2016 թվականի հուլիսի 20-ին զանգվածային անկարգությունների ընթացքում բռնություն  գործադրելու ոստիկանության աշխատակիցների նկատմամբ` ձեռքերով եւ ոտքերով հարվածներ հասցրնելու իրենց ծառայողական պարտականությունները կատարող, իշխանության ներկայացուցիչ հանդիսացող ոստիկանության աշխատակիցներին, քաշքշել եւ փորձել է խլել ոստիկանության ծառայողի վահանը:

Լիդա Եղիազարյան




Լրահոս