
Հայաստանի հավաքականը ԱԱ-2018-ի որակավորման փուլում Չեռնոգորիայի նկատմամբ տոնած հաղթանակի շնորհիվ (3:2) կտրուկ բարելավել է իր դիրքերը ՖԻՖԱ-ի վարկանիշային աղյուսակում: Արթուր Պետրոսյանի թիմն առաջադիմել է 38 հորիզոնականով և այժմ 87-րդն է: Հայաստանի հավաքականն ունի 415 միավոր:
Վարկանիշային աղյուսակը գլխավորում է Արգենտինան, Բրազիլիան երկրորդն է, Գերմանիան` երրորդը, Չիլին` չորրորդը, իսկ Բելգիան եզրափակում է հնգյակը: