
Մոսկվայի հարավ-արևմուտքում Լիտովսկի պուրակում բնակելի տներից մեկի մոտ հրազենային վնասվածքներով տղամարդու դի էր հայտնաբերվել: Դեպքի վայրում նաև «Կալաշնիկով» ավտոմատ էր հայտնաբերվել:
Սպանվածի անունը Գևորգ Գ. է, փոխանցում է «Մոսկովսկի կոմսոմոլեց»-ը: Նա զբաղվում էր շինարարական բիզնեսով:
BMW մակնիշի մեքենան, որի մոտ սպանել են նրան, Գևորգը ձեռք էր բերել 2014թ. վարկով, նշում է պարբերականը: