Լարված իրավիճակ Կոտայքի մարզի Արգել գյուղում (ֆոտո)

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Այսօր  արտակարգ  իրավիճակ է ստեղծվել Կոտայքի մարզի Արգել  գյուղում։ «Արգել» Փակ Բաժնետիրական Ընկերության մոտ 150 աշխատակիցներ փակել են Երևան-Արգել ավտոճանապարհը և սպառնում են չբացել այն, մինչև ընկերությունը բանվորների 1 տարվա աշխատավարձերը չվճարի։ Այս մասին ArmLur.am-ին հայտնեց Արգելի գյուղացիներից մեկը:

«Աշխատողները աշխատել են,  բայց աշխատավարձ չեն ստացել: Վաղուց այդ հարցը մի քանի անգամ բարձրաձայնվել է, սակայն ոչ մի օգուտ չեն ստացել»,-ասաց նա:

Ըստ գյուղացիների՝ այս պահին մարզպետարանից ներկայացուցիչներ են եկել համայնք և խորհրդակցություններ են անցկացնում Արգելի գյուղապետի հետ:

Նշենք, որ  «Արգել» Փակ Բաժնետիրական Ընկերությունն արտադրում  է նորագույն տեխնոլոգիաներով ամրաններ:

9b3935fe938f0347f9c24b07a0ea7eb7 3578817bc44e2cc54185c01ded2dfd55

Լուսանկարները՝ shamshyan.com-ից:




Լրահոս