Եվրամիությանը Թուրքիայի անդամակցության շուրջ բանակցությունները սառեցվել են. Եվրախորհրդարանը կողմ է քվեարկել

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Ստրասբուրգում Եվրախորհրդարանի լիագումար նիստի ընթացքում բանաձև է ընդունվել, ըստ որի դադարեցվում են Եվրամիությանը Թուրքիայի անդամակցության շուրջ բանակցությունները, փոխանցում է Reuters-ը:

Հաղորդվում է, որ որոշման պատճառ է դարձել երկրում հուլիսին ռազմական հեղաշրջման ձախողված փորձի հարցում թուրքական իշխանությունների «անհամաչափ» արձագանքը:

Եվրախորհրդարանի անդամները միաձայն քվեարկել են տվյալ հարցով ընթացիկ բանակցությունների սառեցման օգտին:

Ավելի վաղ Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը հայտարարել է, որ քվեարկությունը որևէ նշանակություն չունի:




Լրահոս