Վանաձորում վրաերթի է ենթարկվել ԱԿԲԱ բանկի աշխատակիցը

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Այսօր՝ նոյեմբերի 24-ին, վրաերթ է տեղի ունեցել Վանաձորում: ArmLur.am-ի Լոռու թղթակիցը հաղորդում է, որ ժամը 15:30-ի սահմաններում BMW մակնիշի ավտոմեքենան Տիգրան Մեծ Պողոտայում վրաերթի է ենթարկել ԱԿԲԱ բանկի աշխատակից Հերմինե Չիլինգարյանին, ով աշխատում է որպես գանձապահ:

Տուժածը շտապօգնության մեքենայով տեղափոխվել է Վանաձորի բժշկական կենտրոն: Դեպքի վայրում աշխատում են ճանապարհային ոստիկաններն ու քննչական խումբը:




Լրահոս