ՀՀ պաշտպանության նախարար Վիգեն Սարգսյանն այսօր ՀՀԿ-ին անդամակցելու դիմում է ներկայացրել:
Այս մասին ArmLur.am-ի հետ զրույցում ասաց ՀՀԿ կազմակերպչական հանձնաժողովի նախագահ Ռուբեն Թադևոսյանը:
ArmLur.am-ը փորձեց Ռուբեն Թադևոսյանից պարզել, թե այլ դիմումներ ներկայացվել են, թե ոչ: Վերջինս պատասխանեց, որ այս պահին միայն Վիգեն Սարգսյանի հայտն է իր մոտ:
Հիշեցնենք, որ Կառավարության նիստի ժամանակ վարչապետ Կարեն Կարապետյանը հայտարարեց ՀՀԿ-ին անդամակցելու իր որոշման մասին, որին հաջորդեց անկուսակցական նախարարներ Իգնատի Առաքելյանի եւ Վահան Մարտիրոսյանի՝ ՀՀԿ-ին անդամակցելու որոշման մասին հայտարարությունը: