Ովքեր են վարչապետի խորհրդականները և որքան ունեցվածք ունեն (ֆոտո)

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

ՀՀ վարչապետ Կարեն Կարապետյանը չորս խորհրդական ունի: Վերջիններս ՀՀ բարձրաստիճան պաշտոնատար անձանց էթիկայի հանձնաժողով են ներկայացրել իրենց գույքի և ունեցվածքի մասին տվյալները:

Հայտարարագրերից տեղեկանում ենք, որ Գևորգ Մուրադյանը հայտարարագրել է Hyundai Tucson 2.7.1 մակնիշի ավտոմեքենա և դրամական միջոցներ. այլ տվյալներ ներկայացված չեն: Տեղեկանում ենք, որ Մուրադյանը որպես դրամական միջոց ներկայացրել է 1 մլն 500 հազար դրամ և 10 հազար եվրո: Իսկ մեկ տարվա ընթացքում էլ նա վաստակել է 1 մլն դրամից ավելի գումար, որը գոյացել է աշխատանքի վարձատրությունից:  Հավելենք, որ նա 2016 թ.-ի սեպտեմբերի 29-ից` ՀՀ վարչապետի խորհրդական է, իսկ մինչ այդ`  2013թ.-ից՝ Երևանի պետական համալսարան` ֆիզիկայի ֆակուլտետի դասախոս:

%d5%a3%d6%87%d5%b8%d6%80%d5%a3

Նրա մյուս խորհրդականը` Գևորգ Մալխասյանը, բացի դրամական տվյալներից ունեցվածքի մասին այլ տվյալներ չի ներկայացրել: Նրա հայտարարագրից տեղեկանում ենք, որ Մալխասյանը ունի 82 հազար դոլար, 51 մլն դրամ և 1500 եվրո: Իսկ մեկ տարվա ընթացքում էլ Մալխասյանը վաստակել է 85 մլն դրամ, որը գոյացել է շահաբաժնից ` 73 մլն դրամ, աշխատանքի վարձատրությունից ` 8 մլն դրամ, և 3 մլն դրամ էլ կազմել են այլ եկամուտները: Հավելենք, որ Մալխասյանը վարչապետի խորհրդականի պաշտոնը զբաղեցնում է 2011 թ. հունվարի 25-ից, իսկ մինչ այդ ` 2000-2011 թթ. զբաղեցրել է ՀՀ արդարադատության նախարարի առաջին տեղակալի պաշտոնը:

malxas

Վարչապետի մյուս խորհրդականը` Ալեքսանդր Խաչատուրյանը, այդ պաշտոնը զբաղեցնում է 2016թ. հոկտեմբերի 4 –ից: Մինչ այդ`  2012-2016թթ. նա եղել է TK Equity Partners` կառավարող գործընկեր: Խաչատուրյանի ներկայացրած հայտարարագրից տեղեկանում ենք, որ նա ունի 3 մլն 200 հազար դրամ, 5300 դոլար: Մեկ տարվա ընթացքում նա վաստակել է 11 մլն 617 հազար դրամ, որը գոյացել է աշխատանքի վարձատրություններից և շահաբաժնից:

er

ՀՀ վարչապետի խորհրդական Էդուարդ Ներսիսյանն այդ պաշտոնը բարձրացվում է  2016թ. հոկտեմբերի 11–ից:  Իսկ մինչ այդ `  2012-2016թթ. զբաղեցրել է «Ինկրիպտ» ՓԲԸ (համակարգային ինտեգրման ընկերություն)` տնօրենի պաշտոնը:  Նա որպես գույք հայտարարագրել է բնակարան, իսկ որպես դրամական միջոց 9 հազար դոլար: Մեկ տարվա ընթացքում աշխատանքի վարձատրությունից նա  ստացել է 15 մլն դրամից ավելի գումար:

mek

2

Նաիրա Հովհաննիսյան




Լրահոս