Եվրախորհրդարանի ղեկավար Մարտին Շուլցը հայտարարել է, որ լքում է պաշտոնը և կղեկավարի Գերմանիայի Հյուսիսային Ռեյն Վեստֆալիայում 2017թ. ընտրություններում ընտրական ցուցակը, փոխանցում է N24 հեռուստաալիքը:
«Ես որոշում եմ ընդունել, այլևս չեմ առաջադրելու թեկնածությունս Եվրախորհրդարանում ղեկավարի պաշտոնում, և մյուս տարի ղեկավարելու եմ Հյուսիսային Ռեյն Վեստֆալիայում 2017 թ. ընտրություններում ընտրական ցուցակը»,-ասել է Շուլցը:
Ավելի վաղ Անգելա Մերկելը հայտարարել էր 4-րդ անգամ Գերմանիայի կանցլերի պաշտոնում թեկնածությունն առաջադրելու մասին: