Արշակ Սադոյանի որդին ազատ արձակվեց

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Երեւանի Խորենացի փողոցում հուլիսի 20-ին ոստիկանության աշխատակիցների նկատմամբ բռնություն կատարելու մեջ մեղադրվող` ՀՀ Հանրային խորհրդի անդամ Արշակ Սադոյանի որդին` Արեգ Սադոյանը.  ու Ռաֆայել Կարագյոզյանն այսօր ընդունել էին իրենց առաջադրված մեղադրանքները:

Քիչ առաջ Արեգ Սադոյանն ազատ արձակվեց Կենտրոն եւ Նորք-Մարաշ վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարանի դահլիճից:

ArmLur.am-ի հետ զրույցում Արեգ Սադոյանի փաստաբան Վարդան Զուռնաչյանը նշեց, որ դատավճռով սահմանվեց երեք տարի պատիժ. «Սակայն 70 հոդվածի կիրառմամբ  պայմանականորեն պատիժը չկիրառեցին»:

Ըստ նրա՝ փորձաշրջան է սահմանվել երեք տարի ժամկետով և դատարանի դահլիճից կալանքից ազատեցին:

Նրա հետ միասին նույն պայմանով ազատ արձակվեց նաև Ռաֆայել Կարագյոզյան:

Նշենք, որ Արեգ Սադոյանին մեղադրանք է առաջադրվել սույն թվականի հուլիսի 20-ին Խորենացի փողոցում տեղի ունեցած զանգվածային անկարգությունների ժամանակ ոստիկանության աշխատակիցներից մեկի պաշտպանիչ վահանը քաշելու համար:

Լիդա Եղիազարյան




Լրահոս