«Topfinding.com» կայքը սպառողներին է ներկայացնում Հայաստանում գործող ֆիրմաների մասին պատմող ծրագրի շարք։ Ներկայացվող տեղեկատվությունը կօգնի կատարել նպատակաուղղված ընտրություն։
«IPLAST» բժշկական և վիրաբուժական պարագաներ արտադրող ընկերությունը հիմնադրվել է 2013 թվականին, Երեւանում` նպատակ ունենալով դառնալ արտադրող և արտահանող առաջատար ընկերություն տարածաշրջանում: «IPLAST» LLC-ն դինամիկ զարգացող ընկերություն է, որը ջանք չի խնայում աշխարհի հիվանդանոցներին և մանրածախ առևտրի խանութներին մատակարարելու վերքերի բարձրորակ խնամքի պարագաներ:
Մենք աջակցում ենք դեղատներին, հիվանդանոցներին, ամբուլատոր վիրաբուժական կենտրոններին, կլինիկական լաբորատորիաներին, վիրաբուժական գրասենյակներին` կենտրոնանալու հիվանդի խնամքի վրա՝ նվազեցնելով ծախսերը և, միաժամանակ, բարձրացնելով արդյունավետությունն ու բարելավելով որակը: Մեր բոլոր ապրանքատեսակները պատրաստված են 100%-անոց հսկողությամբ՝ AQL (որակի ընդունված սահմաններ) ստանդարտներով: Մենք առաջիկայում կստանանք միջազգային ստանդարտի հավաստագրումներ՝ ISO 13485:2003, ISO 9001:2008, որոնք կկառավարեն ընկերության բոլոր ոլորտների գործառույթները և կխթանեն կառավարիչներին լինելու է՛լ ավելի նվիրված, հետևելու, որ որակի մակարդակը մշտապես համընկնի որդեգրված ստանդարտներին:
Հասցե՝ Հայաստանի Հանրապետություն, ք. Երևան, փող. Սարյան 20
Հեռ․՝ +374 (11) 988-000, +374-77-445575
«Ա-2» ՍՊԸ-ն կազմավորվել է 1990թ.՝ «ԱԳԱՏ» գիտահետազոտական ինստիտուտի բազայի հիման վրա, որը նախկին ԽՍՀՄ տարածքում առաջատարներից մեկն էր ռազմական սարքավորումների նախագծման և արտադրման բնագավառում։ Ընկերության հիմնական գործունեությունն է՝ էներգոռեսուրսների չափիչ սարքերի, ինչպես նաև ցանկացած էլեկտրոնային սարքավորումների նախագծումը և արտադրությունը։
Իր գործունեության տարիներին ընկերությունը նախագծել և արտադրել է էլ.էներգիայի էլեկտրոնային հաշվիչներ, գազի էլեկտրոնային ծախսաչափեր, գազի էլեկտրոնային ճշտիչներ, գազի էլեկտրոնային ուլտրաձայնային հաշվիչներ, ջրի ուլտրաձայնային հաշվիչներ, գազի և հոսանքի հաշվիչների ստուգաչափման և կարգաբերման կայանքներ, էլ. էներգիայի և գազի ավտոմատացված հսկման և հաշվառման համակարգեր (АСКУЭ) ևայլն։
Վերոնշյալ հաշվիչ սարքերը հաջողությամբ շահագործվում են ՀՀ, ԼՂՀ, ՌԴ և Վրաստանի տարածքներում։ Այժմ կազմակերպությունով հետաքրքրված են Ղազախստանի Հանրապետությունից՝ իրենց տարածքում համատեղ արտադրություն կազմակերպելու նպատակով, իսկ վերջերս «Ա-2» ՍՊԸ-ի հաշվիչները ստացել են համապատասխանության սերտիֆիկատ Ղազախստանի Հանրապետությունում։
Ներկա պահին ընկերությունում աշխատում են բարձր որակավորում ունեցող 42 աշխատակից, հիմնականում՝ ինժեներներ և ծրագրավորողներ։ Ընկերության քաղաքականությունն է՝ առավելագույնս ավելացնե լաշխատատեղեր և ողջամտորեն ընդլայնել տեղական արտադրության ծավալները։ Այդ իսկ պատճառով, «Ա-2» ՍՊԸ-ի արտադրանքների բոլոր հանգույցները կազմակերպվում և իրականացվում են տեղում, սեփական ուժերով, ինչի շնորհիվ արտադրանքը շատ մրցունակ է։
Հասցե՝ Հայաստանի Հանրապետություն, ք. Երևան, փող.Շրջանային 2/2
Հեռ․(+37410) 77 01 81, (+37491) 43 25
«Գոլդֆիշ» ծովամթերքի մասնագիտացված խանութը բացվել է 2015թ.նոյեմբերի 1-ին: Շատ կարճ ժամանակահատվածում ճանաչվել է որպես բարձրորակ ծովամթերքի խանութ: «Գոլդֆիշ» խանութն առաջարկում է ծովամթերքի ամենամեծ տեսականին Հայաստանում:
Ներմուծում է՝ ՌԴ-ից, այլ երկրներից։ Տեսականին թարմացվում է շաբաթը երեք անգամ։ Ընդունվում են ապրանքատեսակների պատվերներ, որոնք իրականացվում են երկու օրվա ընթացքում։ Խանութում գործում է առաքման համակարգ, հաճախորդի ցանկության դեպքում մատուցվում է պատրաստի ուտեստ:
Խանութի կարևորագույն սկզբունքն է՝ «Միշտ թարմ և լայն տեսականի»։
Հասցե՝ Հայաստանի Հանրապետություն, ք. Երևան, պող. Մաշտոց 7/11
Հեռ․ +374-10-535090, +374-99-535090
TF զեղչի քարտի օգնությամբ կարող եք ստանալ առնվազն 10% զեղչ նշյալ ֆիրմաներում:
Այլ ակցիաների շրջանակներում արդեն զեղչված տեսականու դեպքում հատուկ TF քարտապանների համար կկիրառվի 1-3% լրացուցիչ զեղչ։ TF զեղչի քարտեր ձեռք բերելու կամ ավելին իմանալու համար կարող եք զանգել՝ +374 91 916916, կամ գրել [email protected] էլ.փոստին։