Նոյեմբերի 25-ը Կանանց դեմ բռնության վերացման պայքարի օրն է

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

1981-ից ի վեր նոյեմբերի 25-ը նշվում է որպես գենդերային բռնության դեմ պայքարի օր: 1999թ. դեկտեմբերի 17-ին ՄԱԿ-ի Գլխավոր ասամբլեան նոյեմբերի 25-ը հայտարարել է Կանանց դեմ բռնության վերացման պայքարի միջազգային օր (International Day for the Elimination of Violence against Women):

ՄԱԿ-ն առաջարկել էր կառավարություններին, միջազգային կազմակերպություններին, հասարակական կազմակերպություններին այդ օրը անցկացնել միջոցառումներ, որոնք հասարակության ուշադրությունը կսևեռեն այս խնդրի վրա:

Նոյեմբերի 25-ին մեկնարկում է նաև Գենդերային բռնության դեմ ակտիվության 16-օրյակը և ավարտվում դեկտեմբերի 10-ին` Մարդու իրավունքների միջազգային օրը: Այս 16-օրյակը ներառում է նաև այլ կարևոր օրեր. նոյեմբերի 29-ը՝ Կանանց մարդու իրավունքների պաշտպանների միջազգային օր, դեկտեմբերի 1-ը՝ ՁԻԱՀ-ի դեմ պայքարի համաշխարհային օր, դեկտեմբեր 6-ը՝ Մոնրեալի կոտորածի օր:




Լրահոս