«1000 դրամների» նախագծի այլընտրանքային տարբերակ է ձևավորվել. «Հրապարակ»

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

«Հրապարակ» օրաթերթը գրում է. «ԱԺ-ում կյանքի են կոչվել վիրավորված զինծառայողներին եւ զոհվածների ընտանիքներին 1000-ական դրամների հանգանակության այլընտրանքային տարբերակ՝ ձեւավորվել է հիմնադրամ, որը գործելու է ԱԺ աշխատակազմի համար։ Նախաձեռնությանը միացողներն ամեն ամիս, իրենց աշխատավարձի 1 տոկոսից սկսած, փոխանցում են հիմնադրամի հաշվին։

Նրանց մասնակցությունը դադարեցվում է համապատասխան դիմումի համաձայն։ ԱԺ-ում աշխատում է շուրջ 800 մարդ, ներկա դրությամբ 479-ը միացել է, հիմնադրամի ֆոնդում 2 միլիոնից ավելի գումար է հավաքվել։ Հիմնադրամի տնօրենն ԱԺ հասարակայնության եւ լրատվության վարչության պետ Արսեն Բաբայանն է, աշխատանքային հանձնաժողովը նիստեր կանի եւ կորոշի առաջնահերթության կարգով թիրախային խմբերը»:

Ավելի մանրամասն՝ թերթի այսօրվա համարում:




Լրահոս