Մարդկանց սկսեց գրավել ծռված բերաններով, հայհոյանքով կամ էրոտիկ ֆիլմերը. Ազգային կինոկենտրոնի տնօրենը` ոլորտի խնդիրների մասին (տեսանյութ)

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Կինոյի ոլորտի համար օրենքի նախագիծ է անհրաժեշտ, այն դեռ հաստատված չէ և դա մեծ խնդիր է: ArmLur.am-ի հետ զրույցում, խոսելով ոլորտի խնդիրների մասին, նշեց ՀՀ Ազգային կինոկենտրոնի տնօրեն Գևորգ Գևորգյանը:

«Օրենքի նախագիծ ունենալը խնդիր է, տեխնիկական վերազինում: Իրականում խնդիրները շատ-շատ են: Այսօր խնդիր է նաև ֆինանսը: Իհարկե, ժամանակի ընթացքում խնդիրներ կան, որոնք լուծում են ստանում», – նշեց նա:

Նրա խոսքով, այժմ ֆիլմեր շատ են նկարահանվում, սակայն որակապես ոլորտն այնքան էլ բարձր մակարդակում չի  գտնվում: «Քանակապես շատ ավելին է, բայց դժբախտաբար նույնը չեմ կարող ասել որակի մասին: Մենք ունեցանք մի շրջան, որ որակական շատ մեծ անկում տեղի ունեցավ: Հիմա բոլոր ասպեկտներով մենք առաջ ենք Խորհրդային Միությունից, բացի որակից», – նշեց նա` հավելելով, որ որակի բարձրացման տենդենց նկատվում է:

Գևորգ Գևորգյանի խոսքով, եղավ մի պահ, որ ֆիլմ չէր արտադրվում և սերիալային մտածությունը սկսեց զարգանալ: «Որտեղից եկավ, ես չեմ կարող հստակ ասել, բայց մարդկանց սկսեց գրավել ծռված բերաններով, հայհոյանքով կամ կրակոցներով կամ էրոտիկ ֆիլմերը», – հավելեց նա:

Մանրամասները` ArmLur.am-ի տեսանյութում:

Նաիրա Հովհաննիսյան, Հովսեփ Հովսեփյան




Լրահոս