Վարորդը վրաերթի է ենթարկել 50-ամյա կնոջը, ով տեղում մահացել է

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Նոյեմբերի 24-ին, ժամը 22-ին, Երևանի Սիլիկյան թաղամասի 7-րդ փողոցի թիվ 51/2 տան մոտ անհայտ ավտոմեքենայի վարորդը վրաերթի է ենթարկել 1966 թ. ծնված Լուսիկ Խաչատրյանին, որը տեղում մահացել է:

Ինչպես տեղեկացնում են ՀՀ ոստիկանության տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի վարչությունից, վարորդը ավտոմեքենայով դեպքի վայրից դիմել է փախուստի:

Քննությունը վարում է Երևան քաղաքի քննչական վարչությունը:




Լրահոս