KFC-ն չի՞ հետևում վարչապետի հորդորին. ինչ են հայտնաբերել սննդի մեջ (ֆոտո)

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Քաղաքացի Կարինան երեկ օգտվելով KFC արագ սննդի ցանցից խնդրի առջև է կանգնել: Նա համացանցի իր էջում լուսանկարներ է հրապարակել` տեղեկացնելով, որ երեկ այդ ցանցից հավի թևիկներ է գնել, սակայն բերելով տուն և տուփը բացելով, տեսել է, թե այն ինչպիսի տեսք ունի:

15135884_1307504179290963_1945139128141920127_n

ArmLur.am-ի հետ զրույցում նա նշեց, որ այդ պահին ցանցի ֆեյսբուքյան էջին հաղորդագրություն է գրել, սակայն էջի պատասխանատուն ընթերցել և պատասխանել է բավական ուշացումով` ներողություն խնդրելով և շնորհակալություն հայտնելով զգուշացման  համար:

ArmLur.am-ը պարզաբանում ստանալու համար դիմեց Սննդի անվտանգության ծառայության պետի մամուլի խոսնակ Նուարդ Առաքելյանին, ով  նշեց, որ տեղեկացել են դեպքի մասին և ուսումնասիրման փուլ է ընթանում: KFC-ի հետ կապ հաստատել չհաջողվեց. մեր զանգերին պատասխան չեղավ:

Հիշեցնենք, որ վարչապետ Կարեն Կարապետյանը ընդամենը տասն օր առաջ էր խոսել այն մասին, որ պետք է հետևել, թե ինչ  են ուտում: ««Շանտղություն է», որ մենք չենք հետևում՝ մեր երեխան, մեր հարսը, մեր աղջիկն ինչ են ուտում», – ասել էր վարչապետը:




Լրահոս