Իսրայելում մոլեգնող անտառային հրդեհների պատճառով Հայֆա քաղաքի մոտ 80 հազար մարդ է տարհանվել (քաղաքում 250 հազար մարդ է բնակվում), փոխանցում է BBC-ն:
Մի շարք երկրներ՝ այդ թվում Ռուսաստանը, Ուկրաինան, Կիպրոսը, Հունաստանն ու ԱՄՆ-ն հատուկ հրշեջ ծառայության ինքնաթիռներ են ուղարկել՝ հրդեհի մարման դեմ պայքարում աջակցելու համար:
Նախօրեին երկրի վարչապետ Բինյամին Նեթանյահուին հայտնել էին նաև Խորվաթիայից, Իտալիայից և Թուրքիայից ժամանած ինքնաթիռների մասին: