Հայաստանում աղի իրացման ծավալները նվազել են

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Հայաստանում առաջին անհրաժեշտության սննդամթերքներից աղի իրացման ծավալները նվազել են: Այս մասին «Ժողովուրդ» օրաթերթը տեղեկացավ ՀՀ պետական եկամուտների կոմիտեի հրապարակած տվյալներից, ըստ որոնց՝ Ավանի աղի կոմբինատը, որը աղի արտադրության մեջ գերիշխող դիրք է զբաղեցնում Հայաստանում, այս տարվա երրորդ եռամսյակում անցած տարվա նույն ժամանակահատվածի համեմատ կտրուկ նվազեցրել է պետբյուջե վճարվող հարկերը:

Ըստ այդմ, այս տարվա երրորդ եռամսյակում Ավանի աղի կոմբինատը վճարել է 401 մլն 426 հազար 500 դրամ, մինչդեռ անցած տարվա նույն ժամանակահատվածում կոմբինատը վճարել է 553 մլն 508 հազար 400 դրամ: Ըստ տնտեսագետների՝ առաջին անհրաժեշտության ապրանքների սպառման նվազումը փաստում է, որ Հայաստանի բնակչությունը պակասել է:




Լրահոս