Երեկ «Սասնա ծռեր» խմբի անդամ Արայիկ Խանդոյանի եղբորը՝ Արարատ Խանդոյանի նկատմամբ կիրառվել է կարգապահական տույժ և նրան 5 օրով տեղափոխել են պատժախուց:
ArmLur.am-ի հետ զրույցում Արարատ Խանդոյանի փաստաբան Արա Ղարագյոզյանն ասաց, որ Արարատը դեռ գտնվում է պատժախցում. «Անձամբ չեմ տեսել պայմանները, ինձ Արարատն ասաց: Եվ այդ մասով այսօր բողոք եմ ներկայացրել»:
Փաստաբանի խոսքով՝ չգիտի, թե ինչ պատճառով են Արարատ Խանդոյանին տարել պատժախուց: Իսկ նրա դատը կկայանա դեկտեմբերի 15-ին: