«Ռուսաստանի սահմանները ոչ մի տեղ չեն ավարտվում». Պուտինի և 9-ամյա տղայի հետաքրքիր զրույցը (տեսանյութ)

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Ռուսական աշխարհագրական հանրության մրցանակաբաշխության ժամանակ ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը 9-ամյա Միրոսլավ Օսկիրկոյի հետ զրուցելիս ասել է, որ Ռուսաստանի սահմանները ոչ մի տեղ չեն ավարտվում:

«Իսկ որտե՞ղ են ավարտվում Ռուսաստանի սահմանները»,-Միրոսլավին հարցրել է ՌԴ նախագահը:

«Ռուսաստանի սահմաններն ավարտվում են Բերինգի նեղուցի միջոցով, որտեղ ԱՄՆ-ն է»,-պատասխանել է 9-ամյա տղան: Դրան ի պատասխան՝ Պուտինը կատակել է ՝ ասելով, որ Ռուսաստանի սահմանները ոչ մի տեղ չեն ավարտվում:

«Դա կատակ է»,-հավելել է Պուտինը:




Լրահոս