Հանուն Հայաստանի և հանուն հայ ընտանիքի, Դուք արել եք առավելագույնը և անում եք նաև այսօր. ԲՀԿ-ն շնորհավորել է Գագիկ Ծառուկյանի ծննդյան տարեդարձը

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

«Բարգավաճ Հայաստան» կուսակցության բազմահազար կուսակցականների անունից շնորհավորում ենք ԲՀԿ հիմնադիր նախագահ Գագիկ Ծառուկյանի ծննդյան տարեդարձը:

Մեծարգո պարոն Ծառուկյան, Դուք հայ ժողովրդի այն նվիրյալներից եք, ում համար մշտապես առաջնային են եղել մեր երկրի շահերը՝ զարգացումը, բարգավաճումը, անվտանգությունը և ժողովրդի բարեկեցությունը:

Տասնյակ տարիների ընթացքում, հանուն Հայաստանի Հանրապետության և հանուն հայ ընտանիքի, Դուք արել եք առավելագույնը և անում եք նաև այսօր: Դուք արել և անում եք առավելագույնը՝ ի շահ Հայաստան-Արցախ-Սփյուռք եռամիասնության:
Մենք Ձեզ մաղթում ենք անսպառ եռանդ և կորով՝ հանուն Հայաստանի, Սփյուռքի և Արցախի Ձեր բոլոր ծրագրերի հաջող իրականացման:

Աստված պահապան Ձեզ և Ձեր ընտանիքին: Իմացե´ք, որ մեր հարյուր հազարավոր հայրենակիցներ Հայաստանում, Արցախում և Սփյուռքում անհամբեր սպասում են Ձեր վերադարձին ակտիվ քաղաքականություն:

ԲՀԿ քաղաքական խորհուրդ




Լրահոս