Տոկիոն բողոքի նոտա է հղել Մոսկվային

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Ճապոնիան բողոքի նոտա է հղել Ռուսաստանին՝ հայտարարելով, որ «անընդունելի» է համարում հարավային Կուրիլներում հրթիռային համակարգերի տեղակայումը: Այս մասին հայտարարել է Ճապոնիայի նախարարների կաբինետի գլխավոր քարտուղար Յոսիխիդե Սուգան, փոխանցում է «ՌԻԱ Նովոստի»-ն:

«Մենք որոշիչ բողոք ենք հղել, դա անընդունելի է»,-ասել է նա:

Ճապոնիայի վարչապետ Սինձո Աբեն և ԱԳՆ ղեկավար Ֆումիո Կիսիդան հաստատել են, որ Տոկիոն բողոք է հղել Ռուսաստանին:




Լրահոս