![](https://armlur.am/wp-content/uploads/2016/11/f58383113a3c2f_58383113a3c6c.jpg)
Թուրքիայի զինված ուժերը լայնամասշտաբ ռազմական գործողություն են իրականացնում Դերսիմին (Թունջելի) հարակից լեռնային տեղանքում, որտեղ տեղակայված է «Քուրդիստանի բանվորական կուսակցության» (PKK-ՔԲԿ) զինյալների ամենամեծ ձմեռային ապաստարանը:
Ըստ թուրքական «Sondakika.com» լրատվական կայքի` օդուժի աջակցությամբ իրականացվող գործողության սկզբում տեղանքը ռմբակոծվել է F-16 ռմբակոծիչների կողմից, այնուհետև` «Կոբրա» հարձակողական ուղղաթիռների: Տեղանք է ուղարկվել մեծաթիվ զինվորական անձնակազմ:
Նշվում է, որ դեռևս շարունակվող գործողության ընթացքի կամ արդյունքների վերաբերյալ զինված ուժերի կողմից որևէ պաշտոնական հայտարարություն չի արվել: