Մոսկվայում 90 տարեկան հասակում մահացել է հայտնի ավիակոնստրուկտոր Հովհաննես Միկոյանը, ով եղել է ՄիԳ-29 կործանիչի ստեղծողներից մեկը, փոխանցում է Vesti.ru-ն:
Vesti.ru-ն նշում է, որ Միկոյանն աշխատել է իր հորեղբոր՝ Արտեմ Միկոյանի կողմից ստեղծված լեգենդար կոնստրուկտորային բյուրոյում որպես ինժեներ, ապա եղել գլխավոր կոնստրուկտորի տեղակալ:
«Ռոսիա 24» հեռուստաալիքը հիշեցնում է, որ ՄիԳ-29 4-րդ սերնդի կործանիչի ծրագրի համար Հովհաննես Միկոյանը 2 անգամ դարձել է ԽՍՀՄ պետական մրցանակի դափնեկիր և մինչև կյանքի վերջ մնացել ռուսական «ՄիԳ» ինքնաթիռաշինարարական կորպորացիայի խորհրդական: