Մոսկվայի դատարանը վերջ է դրել դայակ Գյուլչեխրա Բոբոկուլովայի գործին, ով ձերբակալվել էր մանկահասակ երեխայի դաժան սպանության համար, փոխանցում է «ՌԻԱ Նովոստի»-ն:
Ոչ ադեկվատ ճանաչված դայակն ազատվել է քրեական հետապնդումից:
Երեխայի դաժան սպանությունը տեղի էր ունեցել փետրվարին Մոսկվայում: Հետաքննության տվյալներով՝ ուզբեկ դայակը սպասել է, որպեսզի երեխայի ծնողները տնից դուրս գան, որից հետո սպանել է 4-ամյա աղջնակին, այրել բնակարանն ու փողոց դուրս եկել: