Քիչ առաջ 1in.am լրատվական կայքը տեղեկություն տարածեց, թե ԱԺ ՀՀԿ-ական պատգամավոր Արտակ Սարգսյանը` ՍԱՍ-ի Արտակը, գնել է «Աշտարակ կաթ» ընկերությունը: Տեղեկությունը ճշտելու նպատակով ArmLur.am-ը կապ հաստատեց պատգամավորի հետ:
-Պարոն Սարգսյան, ճի՞շտ են այն տեղեկությունները, որ Դուք գնել եք Աշտարակ կաթ ընկերությունը:
-Ոչ:
-Այդ դեպքում ինչո՞ւ են նման տեղեկություններ տարածվել:
-Վերջ, Ցտեսություն Ձեզ:
Հավելենք, որ «Աշտարակ կաթ»-ը հսկայական պարտքեր է կուտակել և հայտնվել սնանկացման եզրին: Տևական ժամանակ է` ինչ գործարանը չի աշխատում: